Արցախի դրոշի նկատմամբ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղղիղ ցուցումն է․ Աշոտյան
Ապրիլի 9-ի "Բևեռի" հանրահավաքին ընդառաջ, այսօր վաղ առավոտյան պատասխան ակցիա է իրականացվել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով, որի շրջանակում "Բևեռ"-ի ակտիվիստները ներկել են Արցախի դրոշը, որը ապրիլի 5-ին տեղադրել էին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։
Այս իրադարձությանն անդրադարձել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը․
"Այն, որ ծռեր կոչվող մարդասպաների ծյունինգ արած "բևեռը" Հայաստանում դրսից հովանավորող ապազգային ոհմակ է, գիտեն բոլորը: Արցախի դրոշի նկատմամբ իրենց այսօրվա վանդալիզմը, սակայն, միայն դրսի հովանավորներով չի սահանափակվել:
Ապրիլի հինգի հանրահավաքից հետո մեր մայրաքաղաքի կենտրոնում ընդդիմության կողմից տեղադրված Արցախի դրոշը մնացել է Նիկոլի կոկորդում: Բրյուսելյան հանդիպումից հետո, որում չի արծարծվել Արցախը, այդ դրոշը առավել անցակալի է նիկոլական ոհմակի և հայրենիքը վաճառող այլ չարչիների համար:
Ուստի վստահ եմ, որ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղղիղ ցուցումի արդյունք է:
Յուրահատուկ սենդվիչ է ստացվել. Նիկոլի աշխատում է թուրքերի տակ, իսկ ծռերը՝ Նիկոլի:
Հ.Գ. Այսօրվա իրենց պահվածքից հետո նրանց վրայից վերջնականապես պետք է հանել մեր հերոսական էպոսի և կպցնել քոչվոր հարևանների էպոսի՝ Քյորօղլու վաստակներ անունը",- գրել է Աշոտյանը: