25.11.2024
Արցախի դրոշի նկատմամբ այսօրվա վանդալիզմը ծռերին տված Նիկոլի ուղղիղ ցուցումն է․ Աշոտյան
prev Նախորդ նորություն

Վարչապետի աթոռից մինչև բանտարկյալ. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանի ապագայի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու համար սկսեց «առանց կանոնների մարտեր», քանի որ հասկանում է, որ այս իշխանությունը կորցնելուց անմիջապես հետո հայտնվելու է քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընդդիմության առաջնորդ Գեւորգ Պետրոսյանը։


Ըստ նրա՝ Փաշինյանի օրակարգում միշտ եղել է Արցախի հանձնման հարցը, այժմ նա այս կետը համարում է ավարտված, իսկ հաջորդը Հայաստանն է։ Պետրոսյանը վստահ է, որ ՀՀ Սյունիքի մարզը դառնալու է Փաշինյանի հաջորդ զոհը, սակայն այսքանով ընթացող վտանգավոր գործընթացները չեն դադարի, Արարատը կգնա Սյունիքի հետևից, հետո կհասնի Երևան։ Եվ այս ամբողջ ծրագիրն իրականացվում է իշխող մեծամասնության պատգամավորների համաձայնությամբ ու աջակցությամբ։


Պետրոսյանը հորդորեց հանրությանը չդիտարկել և չկոչել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին պատգամավորներ, քանի որ նրանք պատգամավորական գործառույթներ չեն կատարում։ «Պատգամավորը պարտավոր է ժողովրդի կամքը ներկայացնել իշխանություններին, նրանք շարքային «մանդատավորներ» են, մի տեսակ Փաշինյանի կամքը թարգմանողներ և ոչ ավելին»,- ասաց Պետրոսյանը։


Այս մարդիկ մեր պետականությունը «ֆուտբոլի» են վերածել, ով ինչպես ուզում է, հարվածում է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման վտանգավոր գործընթացին պետք է կասեցնել։ Կոչ անելով քաղաքացիներին մասնակցել Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին՝ Պետրոսյանը շեշտեց, որ հավատում է սկսված շարժման արդյունավետությանը և մտադիր է անձամբ մասնակցել հանրահավաքին։