Փորձ է արվում լուծել ՌԴ դեմ ռեզերվային ռազմաճակատ բացելու խնդիր Արցախում. Սաֆարյան
Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունը հականացիստական, հակամիլիտարիստական գործընթաց է, որի նպատակը ֆաշիզմը վերացնելն է: Պետք է իրական գնահատական տրվի այս երևույթին այնպես, որ այն հնարավորություն տա հետագայում կանխել իրավիճակի այս կարգի վատթարացումը: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» հասարակական կազմակերպության կողմից հրավիրված կլոր սեղան-քննարկմանը հայտարարեց "Ինտեգրացիա և զարգացում" ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքով, այսօր Հաարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը ուղղակիորեն նշանակում է, որ ՌԴ դեմ ակտիվացել է պայքարը գրեթե բոլոր ֆրոնտներով, և դա հասկանում են նաև հայաստանյան ռուսաֆոբ ուժերը: Բայց նրանք ևս հասկանում են, որ լարվածության մեծացումը խոսում է այն մասին, որ ՌԴ-Արևմուտք գործընթացներում իրականացվում է ՌԴ դեմ ռեզերվային ռազմաճակատ ստեղծելու խնդիրը՝ Արցախում.
"Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որպեսզի կանխի նոր պատերազմը: Այն պատերազմը, որը կհրահրվի հիմա, իր չափերով ավելի մեծ կլինի, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմը: Սա հասկանալու համար պետք է պատասխանենք հարցին, թե կարո՞ղ ենք արդյոք երկրի ներսում ունենալ կոնսոլիդացիա",- ասաց նա:
Մատնանշելով անցյալ 30 տարիները, Սաֆարյանն ասաց, որ այսօր իրավիճակ է փոխվել և Ուկրաինայում գործողությունները դիտարկվում են հիմնականում որպես հակամարտություն ՌԴ-Արևմուտքի միջև: 1994 թ-ից հետո, ասաց նա, գործնականում ձևավորվել է մի իրավիճակ, երբ արևմտյան պաշտոնյաները բարձրաձայնում են, որ երկու գերտերությունների միջև հնարավոր է բախում և խաղաղության փնտրտուքը բարդ է: Այս ամենի կողքին էլ, ընդգծեց բանախոսը, հիշատակում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը.
«Նրանց հետաքրքիր է այս հակամարտությունն այնքանով, որքանով այն կարող է թուլացնել Ռուսաստանը: Եվ անհանգստանում եմ, որովհետև Ռուսաստանն է այն միակ կառուցողական ուժը, որը կարող է ազդել ՀՀ և Ադրբեջանի վրա, որը կարող է կանխել նոր պատերազմը: Եվ եթե ՌԴ-ն չլինի, ո՞վ է կանխելու այդ պատերազմը, եթե ՌԴ-ն չի լինելու, արդյո՞ք Հայաստանի շահերը երաշխավորող է լինելու, եթե մի կողմում լինենք միայն մենք , իսկ մյուս կողմում՝ Թուրքաին և Ադրբեջանը: Այս հարցին պատասխան պետք է տան քաղաքական դաշտի ակտորները, որոնք էլ որոշելու են այն արտաքին քաղաքական կուրսը, որը պետք է տանի քայքայման նվազեցմանն ու մեծացնի Հայաստանի դերը տարածաշրջանում»:
Սաֆարյանը օրինակ բերեց Ղազախստանում կատարվածը և նշեց, որ այստեղ ակնհայտ էր "ինչ-որ անտեսանելի ձեռք", և ցանկացած հետխորհրդային հատվածում բացառված չեն նման իրավիճակներ:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, հնարավո՞ր է ներքաղաքական հաշտություն և համերաշխություն: Սաֆարյանը նշեց, որ ՀՀ ներքաղաքական դաշտում իրապես դրամատիկ իրավիճակ է ձևավորվել, որը թուլացնում է երկրի դիմադրողականությունը արտաքին դաշտում:
«Պարտավոր ենք մեր հորդորը հղել քաղաքական դաշտի գործիչներին՝ կոչ անելով մաքսիմալ զսպվածություն դրսևորել դեպի քաղաքական ընդդիմախոսներն ու հակառակորդները, լավ հասկանալով, որ հակառակը կարող է տանել վերջնական քայքայման: Բացի այդ, ՀՀ-ն պետք է հաստատի ու հստակեցնի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և հնարավորինս կանխի ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղելու փորձերը: Պետք է ճկուն դիվանագիտություն դրսևորենք, որպեսզի կանխենք մեր հակառակորդների գործողությունները»,- շեշտեց նա: