23.11.2024
Հայացք Երևանից. Բանակցությունները չեն բացառում ռազմական գործողությունները Ղարաբաղում
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Հողերի հանձնումն ոչ թե արտաքին ճնշումների, այլ ՀՀ-ում ներքաղաքական տենդենցի արդյունք կլինի

Եթե խոսքն իրապես գնա Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնման մասին, ապա դա կդառնա ոչ թե արտաքին ճնշումների, այլ ներքաղաքական տենդենցների հետևանք, որոնք վերջին տարիներին զարգացում են ստանում ՀՀ-ում: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

Փորձագետը անհիմն է համարել այն լուրերը, թե առկա է ռուսական ճնշում ՀՀ-ի վրա Լեռնային Ղարաբաղի շուրջ որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու համար: Եվ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Մոսկվայում՝ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հստակ մեսիջ՝ «Մոսկվան չի պարտադրելու կողմերին հակամարտության հանգուցալուծման մեխանիզմներ»:

Ըստ նրա, Մոսկվան պնդում է, որ ՀՀ-ը ու Ադրբեջանը կարողանան փոխզիջման հասնել՝ առանց հաղթողների ու պարտվողների: «Եթե խոսքն իրոք գնար ճնշումների մասին, ապա ՀՀ-ի կամ Ադրբեջանի նկատմամբ տնտեսական և ռազմական պատժամիջոցների սպառնալիքներ կհնչեցվեին, իսկ երկու երկրների առաջնորդները խիստ ճնշման կենթարկվեին: Սակայն այդպիսի բան չկա», - ասաց նա:

Կրիլովը կարծում է, որ արտաքին ճնշման մասին լուրերը ՀՀ-ում ակտիվացնում են այն ուժերը, որոնք հասարակությանը վախեցնում են այդ լուրերով՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար:

Փորձագետի խոսքով, ՀՀ-ում քարոզչության հարձակման ծայրին է գտնվում սեփական իշխանությունն ու դաշնակցային ՌԴ-ը, դրա համար Ադրբեջանը քարոզչական իմաստով ավելի մեծ արդյունավետություն է ցուցաբերում, քան ՀՀ-ը: «ՀՀ-ում շատ ԶԼՄ-ներ ու քաղաքական գործիչներ կրկնում են ադրբեջանական քարոզչության փաստարկները, որոնք ուղղված են հակառակորդի բարոյական ճնշմանը», - ասաց բանախոսը:

Վերլուծաբանը նշում է, որ Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակում, ՌԴ-ը, Մինսկի խումբն ու այլ պետություններ ի վիճակի չեն փոխել իրավիճակը զորքերի շփման գոտում: Խնդիրն ոչ թե Մոսկվայի կամ այլ արտաքին խաղացողների դիրքորոշման մեջ է, այլ ՀՀ-ի ու Ադրբեջանի, որոնք Ղարաբաղը վերածել են ազգային գաղափար ու սեփական պետականության խորհրդանիշի:

Ըստ նրա, Ղարաբաղից հրաժարվելու մինչև այժմ կտրականապես անընդունելի է Ադրբեջանի ու ՀՀ- բնակչության նկատմամբ՝ այն ընկալվում է, որպես ազգային դավաճանություն: «Դրան հրապարակայնորեն աջակցելը նշանակում է քաղաքական ինքնասպանություն, որի ապացույց է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Քանի դեռ այդպիսի տրամադրությունները գերիշխում են Ադրբեջանում ու ՀՀ-ում լարվածության թուլացման հույսեր քիչ են», - ասաց նա:

Նա կանխատեսում է, որ ղարաբաղյան ճակատում շարունակվելու է դանդաղ ընթացող պատերազմական վիճակը՝ ժամանակ առ ժամանակ խոշոր բախումների տեսքով, որոնք առկա էին ապրիլին: