Հայացք Երևանից. Բանակցությունները չեն բացառում ռազմական գործողությունները Ղարաբաղում
Մոսկվայում ՀՀ-ի ու ՌԴ-ի նախագահների բանակցությունները նպատակ ունեին ամեն գնով կանխեին ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության նոր աճը: Այդ նպատակն այս պահին առաջնային է: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլի ընթացքում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով, Մոսկվայում ՀՀ-ը ու ՌԴ-ը հստակ նախանշել են իրենց նպատակները՝ խրախուսել խաղաղ գործընթացն ու կանխել նոր սրացումները: Բեքարյանը նշեկ է, որ էսկալացիայի վտանգը միշտ պահպանվում է: Ըստ նրա, քանի դեռ կարգավորումն ամրագված չէ թղթի վրա միշտ էլ կա էսկալացիայի ռիսկ: ՀՀ-ը միշտ պետք է պատրաստ լինի չնախատեսված իրավիճակների:
«Պատճառներ չկան պնդելու, թե Թուրքիան ինչ-որ հատուկ ակտիվություն կցուցաբերի Ղարաբաղում: Նախօրեին, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Թուրքիայի ու ՌԴ-ի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են: Ի պատրաստ պաշտոնական Երևանը խորհուրդ է տվել Թուրքիային ինչքան հնարավոր է հեռու մնալ ղարաբաղյան թեմայից», - հիշեցրեղ Բեքարյանը:
Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման վտանգի մասին է նշում նաև ՀԱԿ ներկայացուցիչ
Վլադիմիր Կարապետյանը: Նա ՌԴ-ի նախագահի՝ պատրաստի բաղադրատոսմեր առաջարկելուց հրաժարվելու մասին հայտարարությունը դիտարկում է որպես հետաքրքրիր մեսիջ: Ըստ նրա, Պուտինը հասկացնել է տվել, որ եթե Մոսկվայի միջնորդական ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, ապա ՌԴ-ը չի միջամտի, եթե հակամարտությունն անցնի թեժ փուլ: Մոսկվան այս կերպ չի բացառում ռազմական գործողությունները: Այդ մասին Կարապետյանը նշել է
VERELQ-ի հետ զրույցում:
Կարապետյանը կարծում է, որ ակտիվ աշխատանք է գնում կողմերի դիրքորոշումների մերձեցման համար: Նրա խոսքով, մոտակա ժամանակներս կկազմակերպվի Սարգսյան-Ալիև հանդիպում՝ հնարավոր է ՌԴ նախագահի միջնորդությամբ:
Նա անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության ներհայաստանյան, ներքաղաքական ենթատեքստին՝ նշելով, որ ի տարբերություն նախորդ տարիների, այսօր ՀՀ նախագահը ստացել է քարթ-բլանշ ընդդիմությունից, մասնավորապես Կոնգրեսից: Ըստ նրա, իրենք որոշել են չխոչընդոտել Սերժ Սարգսյանի գործողություններին և հնարավորություն են տվել բանակցություններ վարել ավելի ամուր դիրքերից: