3.10.2024
Հայաստանը Իրանի համար կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին  Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Վստահ եմ, որ ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը և եվրասիական փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը` ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանի խորհրդարանն այսօր երկրորդ փորձից Վահագն Խաչատուրյանին ընտրեց երկրի հինգերորդ նախագահ։ Նրա թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։


 

Հայկ Կոնջորյանը բարձր է գնահաատել ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթացի գործում Ֆրանսիայի դերը
Հաջորդ նորություն next
 Ե՞րբ ՌԴ-ն հյուպատոսություն կբացի օկուպացված Արցախում
02.10.2024
Ե՞րբ ՌԴ-ն հյուպատոսություն կբացի օկուպացված Արցախում