«Հայոց Արծիվներ» ջոկատը պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի դեմ. Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանը հանդես է եկել հայտարարությամբ.
"2020 թվականի արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմին ուղղակի մասնակցած և Արցախի Մարտունի 2 գնդի հետ միասին կյանքի գնով Արցախի Մարտունի ու Ճարտար քաղաքներն ու հարակից գյուղերն անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի 1-ին վաշտը (100 մարդ) սույն թվականի փետրվարի 24-ից պատրաստ է մեկնել Դոնբաս, և, Հայաստանի ու Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավոր, Հայաստանի ռազմավարական բնական միակ դաշնակից Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում կռվել ՆԱՏՕ-ական արևմուտքի, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի ու Արցախի թշնամի Ադրբեջանին պաշտոնապես ռազմատնտեսական ու բարոյական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի ֆաշիստական իշխանությունների դեմ՝ պաշտպանելով Դոնբասի և Ուկրաինայի քաղաքացիներին ու բնակիչներին",- ասված է հայտարարության մեջ: