23.11.2024
ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը կեղծ օրակարգ է, ընդդիմության չմասնակցելը՝ ճիշտ որոշում
prev Նախորդ նորություն

Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը կրճատվել է, ներկրումը՝ աճել. փորձագետ

Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը կրճատվել է, ներկրումը՝ աճել: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

"2021 թ.-ին Հայաստանից արտահանվել է 995,2 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա, ինչը 2020 թ.-ին արտահանված 1 մլրդ 333,1 մլն կՎտ.ժ-ի համեմատ նվազել է 25.3%:


Ցուցանիշը ճգնաժամային է ու խոսում է արտահանման քաղաքականության շարունակական ձախողման մասին:

Հատկանշական է, որ 2021 թ.-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալն ավելացել է 15 %-ով՝ 2020 թ.-ի 320,3 մլն կՎտ.ժ-ի համեմատ կազմելով 368,5 մլն կՎտ.ժ:

Սա է Հայաստանի էներգետիկ անվտանգության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության մոդելը",- գրել է Դավթյանը: