Վահագան Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի նախագահի պաշտոնում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 3-ի նիստում խոսեց ՀՀ նախագահի պաշտոնում բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածության առաջադրման մասին՝ վստահություն հայտնելով, որ նա կընտրվի այդ պաշտոնում:
«Նա առաջադրվել է Ազգային ժողովի 65 պատգամավորների կողմից որպես նախագահի թեկնածու, ինչը որոշակի վստահություն է հաղորդում՝ պարոն Խաչատությանը ոչ միաայն առաջադրվել է, այլև կընտրվի այդ պաշտոնում», - ասաց վարչապետ Փաշինյանը՝ նկատելով, որ կշնորհավորեն Վահագն Խաչատուրյանին այդ պաշտոնում ընտրվելուց հետո:
Նա նշեց, որ մինչև Ազգային ժողովում նախագահի ընտրությունը, որը տեղի կունենա մարտ մասին, Վահագն Խաչատուրյանը կշարունակի կատարել բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի լիազորությունները:
Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ գիտակցում է իր պատասխանատվության աստիճանը: «Վստահ եղեք, այն ինչ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված, հետագայում համատեղ աշխատանքի ընթացքում կտա իր արդյունքները», - ասաց Խաչատուրյանը: