23.11.2024
Երևանի մանկապարտեզում պակիստանցի երեխայի են խոշտանգել. ոստիկանությունը ստուգում է
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի նոր հակառեկորդը. մեկ օրում վարակվելու 4388 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 4 388 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 379 266 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 754 131, վերջին մեկ օրում կատարվել է 9 595 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 25 944 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվն աճել է 2 021-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 343 714 անձ, վերջին մեկ օրում 2 359-ը:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8 065 է: