Երևանի մանկապարտեզում պակիստանցի երեխայի են խոշտանգել. ոստիկանությունը ստուգում է
Երեկվանից համացանցը քննարկում է շրջանառվող լուրը, թե Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի են խոշտանգումների ենթարկել:
Մասնավորապես, նշվում է Ա. Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
Ոստիկանությունից հաստատել են, որ ստացել են դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդումը: Ներկայումս նյութեր են նախապատրաստվում: