20.04.2025
Փաշինյանը լսեց Բոլթոնին ու հետևողականորեն հրաժարվում է «կարծրատիպերից». պատգամավոր
prev Նախորդ նորություն

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ԳՇ պետը մեղադրյալ է, բայց շարունակում ղեկավարել ԶՈՒ-երը

Հայաստանը երևի աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ և արդեն երկու ամիս մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ Զինված ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։


«Իսկ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:


Ու այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30 ամյակը:


Ինչպես ասում են. քանդել, քանդել մինչև վերջ . . .», - գրել է Ղազինյանը։


 


 

Նիկոլ Փաշինյանի իշխանության բուրգի քայքայման գործընթացը սկսվել է. ՀՀԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար