19.04.2025
Նախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետացել, ՊՆ-ն լռում է. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Փաշինյանը լսեց Բոլթոնին ու հետևողականորեն հրաժարվում է «կարծրատիպերից». պատգամավոր

Վերափոխելով հայտնի ձևակերպումը՝ կարող ենք հետևյալ բանաձևումը տալ 2018–ին ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձություններին․ «Հեղափոխությունն իրենք իրենց գլխին սարքում են վատ կառավարիչները, պլանավորում՝ դրսի ուժերը, իրականացնում՝ ներսի աբիժնիկ–անհայրենիքները, օգտվում՝ տականքները, հետևանքների համար վճարում՝ պետությունն ու ժողովուրդը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա նաև լուսանկար է հրապարակել.

"Կից նկարում Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն են՝ 2018–ի «ստի ու մահվան» հեղափոխությունից հետո։

Բոլթոնը Հայաստանում կոչ արեց «թավշյա» իշխանությանը հրաժարվել «պատմական կարծրատիպերից», այսինքն՝ հանձնել Արցախն Ադրբեջանին, մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, մտնել հակառուսական ու հակաիրանական կոալիցիայի մեջ, ռուսական վեկտորը փոխարինել արևմտյանով, ավելի կոնկրետ՝ թուրքականով։

Փաշինյանը հետևողականորեն հրաժարվում է այդ «կարծրատիպերից»։ Մեկնարկած հայ–թուրք–ադրբեջանական ներկա, իբր, առանց նախապայմանների գործընթացն այդ հրաժարման ծրագրի շրջանակներում է",- գրել է պատգամավորը։


 

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ ԳՇ պետը մեղադրյալ է, բայց շարունակում ղեկավարել ԶՈՒ-երը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար