24.11.2024
Տոնական միջոցառում չի լինի. ԳՇ պետի, բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է
prev Նախորդ նորություն

Արցախում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել. 6 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունվարի 26-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 6 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 14-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1718 քաղաքացու հետազոտություն, որից 135-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։