3.07.2025
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ ՄԻԵԴ հանձնաժողովի փոխնախագահ
prev Նախորդ նորություն

Մատաղիսի ուղղությամբ աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Մատաղիսի ուղղությամբ:


Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:


Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:


Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով