25.11.2024
Դաժան սպանություն Վանաձորում. ամուսինը մասնատել է կնոջը
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ ՄԻԵԴ հանձնաժողովի փոխնախագահ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:


«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022թ. Ձմեռային նստաշրջանի ընթացքում ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»,- գրել է նա: