Ինչո՞ւ է Փաշինյանը շտապում լուծել հայ-ադրբեջանական սահմանի խնդիրները. փորձագետ
2020 թվականի «աշնանային պատերազմի» ավարտից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանագծման եւ սահմանազատման խնդիրը կարեւորությամբ հետ մղեց Ղարաբաղի թեման՝ երկու հարեւան երկրների հակամարտության համատեքստում: Բայց թվում է, թե այսօր մենք տեսնում ենք նոր աշխուժություն այս պատմության շուրջ: Եվ դա կապված է ոչ թե ռազմական ակտիվացման, այլ դիվանագիտական առաջարկների հետ։
Այս մասին գրում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրոատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ Տելեգրամի Bunin & Co ալիքի համար։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հունվարի 24-ին հայտարարել էր, որ «սահմանային հարցի» կարգավորման վերաբերյալ առաջարկներ է փոխանցել Բաքու եւ Մոսկվա: Իհարկե, հայկական ընդդիմությունն ուշադրությունը կենտրոնացրել է մեկ հասցեատիրոջ՝ Ադրբեջանի վրա։ Փաշինյանին մեղադրում են անհիմն զիջումների մեջ։ Եվ այստեղ ամեն մի նրբություն, լինի դա Մոսկվայում թուրք գործընկերոջ հետ Հայ հատուկ ներկայացուցչի շփումներն ու Բաքվի համար պատրաստված առաջարկները։ Մինչդեռ, ինչպես և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում, Ռուսաստանը, խաղի մեջ է։ Իսկ խաղն ակտիվ է: Ավելին, այստեղ այն դեպքն է, երբ Արևմուտքը չի առարկում ռուսական ջանքերին», - կարծում է փորձագետը։
Ըստ Մարկեդոնովի՝ Փաշինյանը խոսում է սահմանազատման հանձնաժողովի ձևավորման ցանկության մասին։ Սակայն դա չի նշանակում, որ դրա ձևավորումը բեկման հոմանիշ կդառնա։
«Երևանի և Բաքվի միջև տարընթերցումներ կան։ Նրանք պահանջում են որակյալ գույքագրում եւ բարդ հանգույցների հնարավոր հանգուցալուծման ուղիներ: Չի բացառվում, որ այդ ուղղությամբ տեղաշարժերը կապվեն Ղարաբաղի կարգավիճակի հետ, թեև նույն Մոսկվան չէր ցանկանա այդ խնդրի արդիականացումը մինչև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հասները։ Բայց հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսելն առանց սահմանի առաջընթացի նույնպես խնդրահարույց է։
Ինչո՞ւ է վարչապետը շտապում: Չի բացառվում, որ նա յուրահատուկ պահ է տեսնում: Իշխանության ամբողջ համակարգը կառուցված է դրա տակ։ Ընդդիմությունը քննադատում է, բայց փոխարենը ոչինչ չի առաջարկում։ Ռեւանշին նա պատրաստ չէ, բայց հետկոնֆլիկտային իրականություն կառուցել նույնպես չի շտապում: Առանց սահմանի հարցերի լուծման խաղաղության պայմանագրի դուրս գալը քիչ հավանական է։ Եվ այդ պատճառով հետաձգումը կարող է վարչապետի համար անբարենպաստ ներքաղաքական ենթատեքստ ստեղծել։ Ոչ ոք երաշխիք չի տա, որ Փաշինյանի ներկայիս գերիշխանությունը հավերժ կտեւի։ Սակայն որքան էլ զարգանան այդ սյուժեները, ակնհայտ է, որ Մոսկվան պահպանում է միջնորդի իր ուրույն դերը Երեւանի եւ Բաքվի միջեւ վիճելի հարցերի լուծման գործում», - գրել է Սերգեյ Մարկեդոնովը։