25.11.2024
Ընդդիմությունը դեռ չի որոշել՝ կառաջադրի նախագահի թեկնածու, թե ոչ
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնում: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, 5-րդ հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։


Նրա խոսքով՝ նախագահի թեկնածուի առաջադրման հարցի քննարկումներն այս փուլում նախնական բնույթ են կրում։ «Այդ հարցի հիմնական եւ մանրամասն քննարկումը մենք դեռ չենք անցկացրել», - հայտարարել է նա: Այնուամենայնիվ, Խամոյանը վստահ է, որ Քոչարյանի թեկնածությունը չի առաջադրվի։


Պատգամավորը նշեց, որ Հ1-ով իր վերջին ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխող ուժն իր առջև խնդիր է դնում ներդաշնակեցնել նախագահի, կառավարության և խորհրդարանի ինստիտուտը: Հիշեցնելով, որ արդեն երկրորդ փուլից իշխող ուժը կարող է միանձնյա նախագահ ընտրել, Խամոյանը նշեց, որ իշխող ուժը թեկնածու է առաջադրելու «իր նեղ շրջանակից»: Նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նպատակահարմար չէ, կարծում է պատգամավորը։