25.11.2024
Նոր նշանակումներ Մայր Աթոռում
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 քաղաքացի

Հայաստանում հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 621 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 349 329 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 660 375 վերջին մեկ օրում` 5838 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8026 պացիենտ: Մեկ օրում աճել է 517-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 333 857 անձ` վերջին մեկ օրում 103 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8026 է: