20.04.2025
Ամենակարևորը Արցախի միջազգային ճանաչումն է. ԱԳ նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանում դատափորձագիտական կազմակերպությունների համար կապահովվեն իրավահավասար պայմաններ

Հունվարի 19-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը եւ Հռիփսիմե Հունանյանը:


Հիմնական զեկուցող Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ գործող օրենսդրության համաձայն գոյություն ունի թմրանյութերի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման փորձաքննությունների իրականացման լիցենզիա: Բացառությունները նախատեսված են առողջապահության և արդարադատության նախարարություններին կից պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ), ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման համար:


Նարեկ Զեյնալյանը նշեց, որ բացառությունների ցանկում չկա ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը: Առաջարկվում է արդարադատության և առողջապահության նախարարություններին կից ՊՈԱԿ-ները հանել վերոնշյալ ցուցակից՝ թողնելով միայն ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, քանի որ այն վերահսկող մարմին է:


Նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հարակից զեկուցող, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էմմա Պալյանը՝ կոչ անելով քվեարկել նախագծի օգտին:

Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը թեժացրեց կրքերն Ազգային ժողովում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար