25.11.2024
Կաթնային յուղի փոխարինիչ կամ այլ հավելանյութեր պարունակող կաթնամթերքը կցուցադրվի առանձին
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրինագծեր

Հունվարի 19-ին ԱԺ-ն, շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին կառավարության հեղինակած նախագիծը:


Հիմնական զեկուցող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Սիմիդյանը պարզաբանեց, որ Հարկային օրենսգիրքը սահմանում է շրջակա միջավայրին վնաս հասցնող ապրանքների համար բնապահպանական հարկի դրույքաչափերը: Այդ ապրանքների խմբի մեջ են մտնում նաև օզոնաքայքայիչ նյութերը։


Օրենսդրական նորմերի հետևողական կատարելագործման արդյունքում նշված նյութերի (կամ դրանց մի մասի) ներմուծումը ՀՀ արդեն արգելված է, ուստի դրանց շրջանառությունից բնապահպանական հարկ գանձելն իրատեսական չէ։ Նախարարն առաջարկել է քննարկվող նախագիծն առաջին ընթերցումից երկրորդ ընթերցումով վերադարձնել գրավոր առաջարկների փուլ՝ լրամշակման համար։


Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: