24.11.2024
Պատերազմի օրերին Մարտունու շրջանի պաշտոնյաները ծառայությանն անփույթ են վերաբերվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «օմիկրոն» շտամի ախտանշանները

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «օմիկրոն» շտամի ախտանշանները:


Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» տարբերակն ունի միտում առաջացնելու հիվանդության ավելի թեթև ախտանշաններ, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։

Հիմնական ախտանշաններն են`
➡️ կոկորդի ցավ,
➡️ քթից արտահոսք,
➡️ չոր հազ
➡️ գոտկատեղի ցավ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում, և արձանագրվում է հիվանդացության բարձր ակտիվություն, ինչպես նաև այն, որ «Օմիկրոն» տարբերակին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նույնանման են, հորդորում ենք նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել առողջության առաջնային պահպանման օղակ/պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով։

Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանության դեպքում բավականին լավ է աշխատում COVID-19-ի դեմ պատվաստանյութի բուստեր դեղաչափը: Ուստի, առողջապահության նախարարությունը կոչ է անում մեկ օր առաջ պատվաստվել և կանխել հիվանդության բարդությունները: