24.11.2024
Մերկասառույց և ձյուն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
prev Նախորդ նորություն

Պատերազմի օրերին Մարտունու շրջանի պաշտոնյաները ծառայությանն անփույթ են վերաբերվել. ՔԿ

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում գործող տարբեր կառույցների թվով 5 պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում «Քաղաքացիական պաշտպանության մասին» ԱՀ օրենքի և ԱՀ Կառավարության որոշման համապատասխան հոդվածներով սահմանված պարտականությունները չկատարելու և Արցախի Հանրապետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։


Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: