5.09.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը
prev Նախորդ նորություն

Ղազախստանից ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի հունվարի 13-ին. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին:


«Հինգշաբթի սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը», - ասել է Տոկաեւը:


Ընդ որում, նա ՀԱՊԿ առաքելությունը գնահատել է «շատ հաջող»։


2022 թվականի հունվարի 6-ին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմանը համապատասխան, Ղազախստան սահմանափակ ժամանակով իրադրության կայունացման եւ կարգավորման համար ուղարկվել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր:


Խմբավորման կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Ներկայումս ռուսական ստորաբաժանումների հիմնական խնդիրը Ալմաթիի շրջանում հիմնական ռազմավարական օբյեկտների պաշտպանության տակ վերցնելն է:

Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձավ ԱՄՆ ևս մեկ նահանգում
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը