22.11.2024
Ազատ ոճի ըմբշամարտ. հայտնի են Հայաստանի չեմպիոնները
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսն այցելել է Արցախ

Այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Իլ-դե-Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսն այցելել է Լեռնային Ղարաբաղ։


Ինչպես հայտնում է rusarminfo-ն, ֆրանսիական France Télévisions հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ժուլիեն Նենին հայտնել է, որ Պեկրեսի այցը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին։

«Վալերի Պեկրեսն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է քաղաքական առաջնորդների հետ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբոգում:


Լրագրողի խոսքով, այցը չի լուսաբանվել Հայաստանում ներկա պահին գտնվող ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի, այդ թվում՝ France TV-ի կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։