18.04.2025
Մամուլ. Մինչև տարեվերջ նորից կհանդիպե՞ն
prev Նախորդ նորություն

Ռուսական ռազմաքաղաքական նախագծի գործարկման շրջան. հնարավոր է նաև իշխանափոխություն Բաքվում

ԱՄՆ-ին, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին հասցեագրված ռուսական առաջարկների մերժումը, հավանաբար, կհանգեցնի աշխարհաքաղաքական զարգացումների կարևոր, բայց կարճաժամկետ ու բախումներով և ցնցումներով հղի միջանկյալ մի փուլի մեկնարկին: Այս կարծիքին է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:


"Պայմանականորեն այն կարող ենք կոչել ռուսական ռազմաքաղաքական նախագծի գործարկման շրջան: Կրկին, խիստ պայմանականորեն, այդ փուլը կարող է ԽՍՀՄ վերականգնման կեղծ գործընթացի ձևն ընդունել:

Գործընթացի մեկնարկը կհամընկնի Նազարբաևի դարաշրջանի ավարտի հետ: Մեկ-երկու տարվա ընթացքում այն կարող է հանգեցնել նաև իշխանափոխության Ադրբեջանում",- գրել է Մելիքյանը Facebook-ի իր էջում:


 


 

ՀՀ-ն առաջիկայում կբավարարվի Թուրքիայի ամենաթարմ նախապայմանը՝ միջանցքի բացումը. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար