25.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը հրապարակեց զինված խմբի 31 անդամների անունները

Հայաստանի ոստիկանությունը երեկ «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդման ժամանակ հրապարակել է հուլիսի 17-ի վաղ առավոտյան պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբի 31 անդամների անունները:

Նրանք են՝ Պավել Մանուկյան, Տիգրան Մանուկյան, Արամ Հակոբյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Սմբատ Բարսեղյան, Էդվարդ Գրիգորյան, Արմեն Բիլյան, Վարուժան Ավետիսյան, Աշոտ Պետրոսյան, Թորոս Թորոսյան, Մխիթար Ավետիսյան, Թաթուլ Թամրազյան, Վարդան Գերավետյան, Գևորգ Իրիցյան, Սեդրակ Նազարյան, Մարտիրոս Հակոբյան, Արթուր Սողոմոնյան, Արայիկ Խանդոյան, Սերգեյ Կյուրեղյան, Հովհաննես Հարությունյան, Հովհաննես Վարդանյան, Ռուբեն Գրիգորյան, Արայիկ Հակոբյան, Գևորգ Մելքոնյան, Գառնիկ Հովակիմյան, Արթուր Մելքոնյան, Էդգար Սողոմոնյան, Արամ Մանուկյան, Տիգրան Սարգսյան:

Նշենք, որ այսօր արդեն 8-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել է ՊՊԾ գնդի տարածքը: Վերջին պատանդներն ազատ են արձակվել շաբաթ օրը, այդ օրն էլ հայտարարվեց, որ իրենք չեն պատրաստվում հանձնվել: Նրանք պահանջում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ ազատ արձակվի իրենց առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» վարչության անդամ Ժիրայր Սեֆլիյանին, ում շաբաթներ առաջ ձերբակալել էին պետական հեղաշրջման պատրաստման մեղադրանքով: