23.11.2024
Թուրքական արտաքին քաղաքականության մեջ հայկական հարցի կարգավիճակը բարձրանում է. Մարկեդոնով
prev Նախորդ նորություն

Այս պահին ճիշտ չէ թուլացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը. տնտեսագետ

Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկման պայմաններում ճիշտ չէ թուլացնել թուրքական ապրանքների ներկրման արգելքը: Այս կարծիքին է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:


Վերջինս կարծում է, որ հակառակ դեպքում հայկական շուկա կլցվեն էժան գնով թուրքական ապրանքներ, որոնք մեծ հարված կհասցնեն ոչ միայն տեղական, այլ նաև ՀՀ գործընկեր երկրների ապրանքների իրացմանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ թուրքական արժույթը մեկ տարվա ընթացքում 50 %-ի ավելի անկում է ապրել։


Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ թուրքական ապրանքների ներկրման արգելքը ոչ թե խստացնում են, այլ՝ երկարացնում: Նախարարն այդ որոշումը ճիշտ է որակել։

2021թ–ի հունվարի 1-ից Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելք է ուժի մեջ մտել, որը երկարաձգվեց ևս վեց ամսով նաև հունիսին: