18.05.2025
ՀՀ զարգացման ցանկացած տեսլական թերի է, եթե հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը
28.08.2024
ՀՀ զարգացման ցանկացած տեսլական թերի է, եթե հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը վերջերս հարցազրույց է է տվել Politico պարբերականին, որտեղ հնչեցրել է բավական հետաքրքիր և անկեղծ մտքեր։ Ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել դեսպանի այս մտքի վրա. «Կան հասկացող մարդիկ, որոնք գիտեն, որ Թուրքիան անփոխարինելի գործընկեր է։ Երբ աշխարհը խաղաղության փուլում է, Թուրքիան կարևոր դիրքերում է զուտ իր աշխարհագրության բերում։ Իսկ երբ աշխարհն իրարանցման մեջ է, ապա Թուրքիան դառնում է շատ ավելի կարևոր»։ Գիտության մեջ սա կոչվում է աշխարհագրական դետերմինիզմ, կամ, պարզ բառերով ասած, երբ աշխարհագրությունը կանխորոշում է քաղաքական ու հասարակական զարգացումները։ Աշխարհագրությունը հնարավոր չէ անտեսել։ Երբ անտեսում ես, այն վրեժ է լուծում։ Թուրքիայի քաղաքական վերնախավերը մշտապես հասկացել են իրենց աշխարհագրական ռեսուրսները՝ Քեմալ Աթաթյուրքից մինչև Դավութօղլու և Էրդողան։ Հայաստանի զարգացման ցանկացած մոդել, ծրագիր, տեսլական թերի է և ոչ արդյունավետ, եթե այն հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը։Մեկ հայացք քարտեզին ավելի և մեծ վերլուծությունների կարիք չկա. հասկանալի է, թե որն է իրական խնդիրը, որտեղ են լուծումները։ Թուրքագետ Վարուժան Գեղամյան