30.09.2024
Լավրովի ասուլիսից հետո Փաշինյանի բուծած արևմտամետները ՌԴ-ն հռչակեցին «թշնամական»
19.01.2024
Լավրովի ասուլիսից հետո Փաշինյանի բուծած արևմտամետները ՌԴ-ն հռչակեցին «թշնամական»

Լավրովի ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանի բուծած արևմտամետները Ռուսաստանը հռչակեցին «թշնամական պետություն»: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ շարունակելով. «Միայն այսօրվա իշխանությունն ու նրա արբանյակները «քաղաքական խիզախության» նման «աննախադեպություն» կարող են ունենալ՝ «ռացիոնալ» զիջողականություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հարաբերություններում և մաքսիմալիստական ամբարտավանություն՝ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում»,- գրել է Սուրենյանցը: VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում մի շարք հայտարարություններ է արել, որոնք վերաբերում են ՀՀ-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացին: Մասնավորապես, որ Հայաստանը չի ցանկանում ռուս սահմանապահների տեղակայումը Սյունիքում՝ Նախիջևանի ճանապարհին, ինչպես նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև համաձայնագրերում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա: