30.09.2024
ՀՀ իշխանությունների քայլերը խորացնում են ռիսկերը Հայաստանի համար․ ադրբեջանագետ
16.01.2024
ՀՀ իշխանությունների քայլերը խորացնում են ռիսկերը Հայաստանի համար․ ադրբեջանագետ

Հայաստանը պետք է դիրքավորի Ադրբեջանին որպես տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ անվտանգության սպառնալիք, բայց արվում է ճիշտ հակառակը։ Այս մասին Տելեգրամյան իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Եթե Հայաստանում պետականամետ ու ՀՀ շահերը սպասարկող իշխանություն լիներ, ապա բոլոր հիմքերը կան Ադրբեջանին դիրքավորելու որպես տարածաշրջանային և նույնիսկ գլոբալ անվտանգության սպառնալիք, ինչը էականորեն կնպաստի Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանը։ Կան փաստեր, կան ելույթներ, կան հիմքեր Ադրբեջանի՝ նման միջազգային իմիջ ձևավորելու համար, կա Սփյուռք, կան ռեսուրսներ, միակ ու կարևորագույն բանը, որ չկա՝ դա քաղաքական կամքն է։ Ճիշտ հակառակը՝ ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիևին արդարեցնելով՝ դրանով իսկ ավելի խորացնելով ռիսկերը Հայաստանի համար», - գրում է նա։