30.09.2024
Նման տապարով միայն գլուխ էին կտրում և մարդ սպանում. ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ
30.01.2024
Նման տապարով միայն գլուխ էին կտրում և մարդ սպանում. ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ

Ենիչերիական այս խորհրդանշական տապարը Բաքվի բռնապետին նվեր է բերել էրդողանական վարչախմբի տխրահռչակ ներկայացուցիչներից Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ այդ երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախարար Հուլուսի Աքարը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը: "Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն, քանզի նման տապարով միայն գլուխ էին կտրում ու մարդ սպանում, ուստի ուղերձը չափից դուրս թափանցիկ է և հստակ",- գրել է Ոսկանյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Աքարը նշել է, թե Ադրբեջանը և Թուրքիան, հետևելով «Մեկ ազգ-երկու պետություն» սկզբունքին, 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում են զարգացնել համագործակցությունը «մեկ բանակ, մեկ բռունցք ու մեկ սիրտ» նշանաբանով: