23.01.2026
TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով
prev Նախորդ նորություն

ՀՀ հետախուզական մարմինն արձանագրել է Ադրբեջանի՝ ՀՀ նկատմամբ տարածքային հավակնությունները

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո, Ադրբեջանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթն աճել է:

Առաջին հերթին տարօրինակ թվացող այս արձանագրումն, իհարկե, ճշմարտություն է և դա որպես փաստ արձանագրում են նաև այն մասնագետները, լրագրողները, ովքեր հետևում են ադրբեջանական մամուլին և հատկապես այնտեղ ՀՀ-ին վերաբերող հրապարակումներին:

Նույն զեկույցում, ՀՀ-ի դեմ այս ագրեսիվ ձևակերպումների 2 պատճառ է դրված` տարածքային հավակնությունների դրսևորում կամ Արցախի հարցի հակազդում:

ՀՀ իշխանության` Արցախի հարցում ունեցած կտրուկ շրջադարձի և դրանից հրաժարվելու համատեքստում, թեմային հակազդելու գործոնի դերն էականորեն նվազում է:

Ստացվում է, որ նույնիսկ ՀՀ պետական հետախուզական մարմինն է արձանագրում, որ Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում, մեծ հավանականությամբ, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնության օրակարգն է, ինչի ուղղությամբ «ուսումնասիրություններ են ընթանում»:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Ինչո՞ւ Թրամփը չհանդիպեց Փաշինյանին, բայց Ալիևի հետ քննարկեց TRIPP նախաձեռնությունը
Հաջորդ նորություն next