24.01.2026
«Համակեցության» պատրանքների փլուզումը. վերջին հայերը լքում են Արցախը
prev Նախորդ նորություն

Ընտրություններից հետո Թուրքիան և Ադրբեջանը անցնելու են «Արևմտյան Ադրբեջան» ծրագրին

Այս օրերին տեղի ունեցավ մի իրադարձություն, որի մասին շատերը փորձում են բարձրաձայն չխոսել և պարզապես չնկատել։ Լուռ։ Գրեթե աննկատ։

Սակայն հենց նման իրադարձություններն են հետագայում դառնում ազգային խայտառակության խորհրդանիշ։
Օկուպացված Արցախից Հայաստան վերադարձան վերջին տասը հայերն ( և մեկ ռուս)՝ վերջինները, որոնք այս կամ այն պատճառով դեռ շարունակում էին ապրել ադրբեջանական օկուպացիայի պայմաններում։

Չկարողացան։ Չդիմացան։ Եվ առաջին անգամ հազարավոր տարիների ընթացքում հայկական Արցախը մնաց առանց հայերի։

Առանց իր իրական տերերի։

Առանց կենդանի ներկայության այն ժողովրդի, որը դարերով ստեղծել, պաշտպանել և պահել է այս հողը։
Սա՝ պատմական միջանկյալ կետ է:

Եվ միաժամանակ՝ դատավճիռ մեր անփութությանը, վերին և ինքնախաբեությանը։
Այդ պատճառով առանձին դիմում եմ բոլոր նրանց, ովքեր սիրում են «էժան» ադրբեջանական բենզինը, և նրանց, ովքեր շարունակում են հավատալ «խաղաղությանը» նրանց հետ, ովքեր սպանել, կոտորել ու վտարել են մեզ։
Հաջորդ թիրախը Հայաստանն է։

Եվ դուք անձնապես ՝ նույնպես։

Արցախից հետո, իսկ հատկապես 2026 թվականի ընտրություններից հետո, թուրք-ադրբեջանական տանդեմն անցնելու է «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագրի գործնական իրականացմանը։

Մեթոդները վաղուց հայտնի են՝
ուժի սպառնալիք և վախի սերմանում,
սուտ և կեղծ խոստումներ,
կաշառք, ճնշում և շանտաժ։

Իսկապե՞ս կարծում եք, թե «էժան» ադրբեջանական բենզինը նվե՞ր է։ Ո՛չ։ Դա գին է։

Գին, որով մեզ արդեն գնահատել են՝ ութսունից հարյուր դրամով։ Համաձայնենք մենք այս գնացուցակի՞ն: Ես որ հաստատ ոչ և իմ պես միլիոնավոր հայեր , որոնք ուղղակի խելագարվում են այս իրավիճակից։

Այդպես որ Արցախի հանձնումով ոչինչ չի ավարտվել։
Սա ընդամենը առաջին փուլն էր։
Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։
Եթե, իհարկե, մենք ինքներս մեզ խելքի կբերենք։


Վերլուծաբան Արման Աբովյան