30.09.2024
Պատմությունը հիշողություն է, որը պետք է ջնջել, որ ինքնությունդ վերանա. սա գոյության հարց է
23.01.2024
Պատմությունը հիշողություն է, որը պետք է ջնջել, որ ինքնությունդ վերանա. սա գոյության հարց է

Հայի մանկուրտացման հաջորդ փուլը հիշողության ու պատմության ջնջումն է։ Այս մասին գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:"Առաջին փուլը նրան տգետ ու անգետ սարքելն էր։ Ձեզ անասուն են սարքելու ու քշեն, ուր իրենց պետք է։ Պատմությունը հիշողությունն է, որը պետք է ջնջել, որ ինքնությունդ վերանա։ Հայի հետ դա են սկսել ու սրանք եկել են դա վերջացնեն։Սա պատվիրակված թեմա է։Դրա համար էի դեռ տարիներ շարունակ ձեզ ասում, որ սա գոյության հարց է, կամ֊կամ։Իսկ որոշները մեծամիտ, քթների տակ քմծիծաղ էին տալիս, մյուները դա անհավանական համարում, էս վերջերս էլ պարզվեց, որ բոլորը, փաստորեն, ամեն բան գիտեին, էնպես որ իրենց համար ամենը պարզ էր ու ակնհայտ, ոչ մի բացահայտում էլ չկա...Մի մասն էլ երկրից ու Քրիստոսից ավել իրենց գործատուին են պաշտում, իսկ էդ սերը ամսական կանխիկ փող է, ոչ ավելին։Իսկ ազգի խնդիրը նաև ժեխ էլիտան է. Մեծ քիմ մաքրում է պետք, շատ մեծ",- գրել է Ղևոնդյանը։