25.12.2025
Իշխանությունը պետք է հստակ ասի, թե ովքե՞ր են Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում
prev Նախորդ նորություն

Ով է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն

«Հրապարակ» թերթը գրում է.


"Նախօրեին գրել էինք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած ՀԱԿ-ում քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո եկել են այն եզրահանգման, որ միայնակ են մասնակցելու 2026 թ. ընտրություններին, միեւնույն ժամանակ՝ բաց են համագործակցության համար այլ ուժերի եւ անհատների հետ: ՀԱԿ-ում կարծում են՝ եթե միավորում, ապա իրենց առանցքի շուրջ։ Կուսակցությունն ուրբաթ օրը Holiday Inn հյուրանոցում նախատոնական միջոցառում է անցկացնելու, որի ընթացքում Կոնգրեսը կհայտարարի 2026 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափի եւ վարչապետի թեկնածուի մասին։


Որոշ տեղեկություններով՝ ձեւաչափը միայնակ մասնակցելն է, իսկ վարչապետի թեկնածուն` ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Փորձեցինք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանից, սակայն նա հարցը լսելուն պես հանկարծակիի եկավ ու պատասխանեց․ «Չեղավ, չեղավ»։ Ապա հորդորեց մասնակցել միջոցառմանը, որտեղ ամեն բան պարզ կլինի: Փաստորեն, չե՞ք հերքում։ Մանուկյանն անդրդվելի մնաց` կրկին հորդորելով մասնակցել միջոցառմանը։


Հիշեցնենք, որ կուսակցությունների մասնակցության դեպքում ընտրագրավի չափը 7,5 մլն դրամ է, դաշինքների դեպքում` 15 մլն։ Եթե սրան գումարենք նաեւ քարոզչության համար անհրաժեշտ գումարները, ապա կստացվի, որ ընտրություններին մասնակցելը թանկ հաճույք է: "