26.12.2025
Քննություն՝ ատեստավորման փոխարեն. ՊՆ նոր նախաձեռնությունը
prev Նախորդ նորություն

TRIPP-ը Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին շրջանցելու մասին է

 


Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ամերիկյան քաղաքականությունը Թրամփի ուղով Ադրբեջանի՝ Նախիջևանին կապելու մասին չէ, ոչ էլ Ադրբեջանին միջանցք տալու մասին է և ոչ էլ ընդհանրապես մեր կամ Ադրբեջանի մասին է, որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն PR-վել այս թեմաների վրա։ Դա Կենտրոնական Ասիայի ռեսուրսները դեպի Եվրոպա արտահանելու և ՌԴ-ին ու Չինաստանին շրջանցելու մասին է։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։


«Հիշու՞մ եք Օ’Բրայանի հայտարարությունը Սենատում․ «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակները Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»։


Դե հիմա կապեք այս հայտարարությունը Թրամփի այսօրվա ռեգիոնալ քաղաքականության հետ, նայեք Ղազախստանի վերջին ակտիվությանը Հայաստանի հետ հարաբերություններում, տեսեք երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների ենթակառուցվածքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, և ամբողջական պատկերը իսկույն կհավաքվի»,-գրել է նա: