14.09.2025
Ինչ էլ ստորագրի՝ Ադրբեջանը չի պահելու, որովհետև ունի ծավալապաշտական նպատակներ. կարծիք
22.12.2022
Ինչ էլ ստորագրի՝ Ադրբեջանը չի պահելու, որովհետև ունի ծավալապաշտական նպատակներ. կարծիք

Փաշինյանը մի կողմից հայտարարում է, որ Ադրբեջանը չի հարգում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն Ալիևն է ստորագրել, մյուս կողմից նշում, որ «Խաղաղության պայմանագրի» տեքստ են փոխանցել, որը պատրաստ են ստորագրել: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: «Չգիտեմ ինչ բովանդակություն ունի փոխանցած տեքստը, բայց միթե՞ արդեն պարզ չի, որ ինչ էլ ստորագրվի, Ադրբեջանը չի հարգելու ու չի պահելու, որովհետև ունի մեծ, ծավալապաշտական նպատակներ, որոնք թղթերով չեն զսպվելու: Թեև, իմ համոզմամբ, Ադրբեջանն արդեն որևէ բան ստորագրելու ցանկություն չունի, քանի որ որդեգրել է հարցերի լուծման այլ մեթոդներ... Լուծո՞ւմը՝ բանակը վերակառուցել, աշխատացնել միջազգային գործիքակազմը և, իհարկե, կառուցել հանրային դիմադրություն, ոչ թե մարդկանց ուղեղը լցնել տեղեկատվական ստերով: Միակողմանի զիջումներն ու թղթերը խաղաղություն չեն բերում, հակառակը՝ մեր դիրքերն են թուլացնում»,- գրել է Հայրապետյանը: