Մանկուրտ պետություն չունենալու հրամայականը. Անդրանիկ Թևանյան
Պետություն ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Պատմական ու քաղաքական հիշողությամբ: Ինստիտուցիոնալ հիշողությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Մայր Հայաստան" դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
"Հիշողությունը դրած է պետության ու անասունի արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, պետություն ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես: Հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ Արցախը երեկ է ընկել, Բաքվի բանտերում հայեր կան, հայերին երեկ են մորթել:
Նիկոլ Փաշինյանը Ալիևի պահանջով նոր սահմանադրություն է ուզում անցկացնել, որպեսզի Հայաստանը դարձնի անասուն պետություն՝ առանց հիշողության, առանց ներկայի ու ամենավտանգավորը՝ առանց ապագայի:
Հիշողություն, արժանապատվություն և պետականամետություն ունեցող բոլոր ուժերի, անհատների խնդիրը պետք է լինի ալիևյան սահմանադրության մերժումը և ամբողջական իշխանափոխությունը":