Ադրբեջանը նոր հրահանգներ ու առաջադրանքներ իջեցրեց շարունակ զիջող «հայ» գործընկերներին
Հայաստանի իշխանական խմբի, ականապատ տարածքների տեղամատյանների փոխանցման վերաբերյալ հեզ հայտարարությանն ի պատասխան, որտեղ նաև հավատարմությունն է ընդգծվում կեղծ «խաղաղության օրակարգին», ադրբեջանը բարկանալով, Արցախն իրենց նվիրած ու պատրաստակամ շարունակական զիջումների «հայ» գործընկերների վրա, նոր հրահանգներ ու առաջադրանքներ իջեցրեց... Այս մասին գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Այս ամենը չի ավարտվելու. սա ապացույցն է, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության և ընդհանրապես հայկականության համար: Այս ամենը չի ավարտվելու, քանի դեռ մեր ճակատագրի տերերը ՀԱՅին ատող իշխանություններն են... Հ.Գ. նկարը, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կազմակերպած միջոցառումից է, երբ ադրբեջանցիները մեզ շրջափակել էին:
Մեր տներում մնացած սննդից ամենալավ պատառիկներն էինք տարել: Հ.Հ.Գ. Արցախի Հանրապետությունը շրջափակված է հանցավոր համաձայնությունների արդյունքում: Ծանր ժամանակներ են առջևում, բայց պիտի դուրս գանք պատվով, որ Հայրենիք ունենալու իրավունք ու հնարավորություն ունենանք...»,- գրել է պատգամավորը։