24.11.2024
Ադրբեջանը նոր հրահանգներ ու առաջադրանքներ իջեցրեց շարունակ զիջող «հայ» գործընկերներին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ Արցախի պաշտոնյաների կալանքը երկարաձգելու համար

Ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին, այսօր հայտարարել է Հայաստանի ԱԱԾ-ն: Այս քայլով Փաշինյանը թերևս «շնորհակալություն» է հայտնում Ալիևին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքը չորս ամսով երկարաձգելու համար:


Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


Հիշեցնենք, նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է չորս ամսով:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարոությամբ, որում նշվում է.


"Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին եւ ելնելով հումանիտար նկատառումներից, 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին, առանց նախապայմանների Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչներին է փոխանցել ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ):


Այս միակողմանի հումանիտար քայլից հետո Ադրբեջանական Հանրապետությունը տեղեկատվական արշավ է սկսել, Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով ոչ ճշգրիտ եւ ոչ ամբողջական տեղեկամատյաններ տրամադրելու մեջ եւ հումանիտար քայլը օգտագործելով ատելություն բորբոքելու նպատակով:


Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հրապարակային եւ աշխատանքային մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ ՀՀ տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Իսկ փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել ԼՂ զինծառայողների միջոցով:


Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո եւ ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ:


Այդ տեղեկամատյանները առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների":