Ռուբեն Վարդանյանի գործն արդեն գրանցվել է ՄԻԵԴ-ում
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը բազմաթիվ խախտումներ ու խնդիրներ է բացահայտել, իսկ ամբողջ դատավարությունը չի համապատասխանել արդար դատաքննության չափանիշներին։
Նրա խոսքով՝ դատավարության ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ինչի պատճառով կայացված դատավճիռը չի կարող լեգիտիմ համարվել։
«Դրա արդյունքը լեգիտիմ չէ, և մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սահակյանը։
Նա տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանի գործն արդեն գրանցվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և ստացել համապատասխան համար։ Գործը պետք է քննվի ՄԻԵԴ-ի կողմից։
Սահակյանի խոսքով՝ Վարդանյանի գործով կայացված դատավճիռն առանձնանում է նաև իր բովանդակությամբ․ դրանում, ըստ իրավապաշտպանի, խախտվել են ոչ միայն իրավական և բարոյական սկզբունքները, այլև ողջամտության ու առողջ դատողության սահմանները։
ՄԻԵԴ ներկայացված բողոքի հիմքում, ըստ Սահակյանի, հենց այդ խախտումներն ու դատավարության ընթացքում արձանագրված խնդիրներն են։