4.09.2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են մի շարք հարցեր
prev Նախորդ նորություն

Սիրանուշ Սահակյան. Բաքու նախատեսվող այցին ՀՀ իշխանությունների աջակցությունը դեռ հստակ չէ

Հայաստանի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն արձագանքել Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ Բաքու նախատեսվող պատվիրակության այցին աջակցելու հարցին։


Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։


Նրա խոսքով՝ հարցը դեռ քննարկվում է, և ակնկալվում է, որ հայկական կողմը մոտ ժամանակում կհստակեցնի իր դիրքորոշումը։


Սահակյանը նշել է, որ առանց պետական աջակցության նման այց կազմակերպելը գործնականում հնարավոր չէ։ Խոսքը ոչ միայն Բաքու մեկնելու կազմակերպչական հարցերի, այլև փակ հաստատություն մուտք գործելու և այնտեղ պահվող հայ գերիներին անձնական իրեր փոխանցելու հնարավորության ապահովման մասին է։


Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը կարևոր է նախաձեռնության հետագա ընթացքը հասկանալու համար։


 

Բաքվում պահվող հայ գերիները գրեթե զրկված են արտաքին աշխարհի հետ կապից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
Հայաստանը փորձադաշտ չէ. Փաշինյանը՝ չփորձարկված տեխնոլոգիաներով նոր ԱԷԿ-ի կառուցման մասին