4.09.2026
Սիրանուշ Սահակյան. Բաքու նախատեսվող այցին ՀՀ իշխանությունների աջակցությունը դեռ հստակ չէ
prev Նախորդ նորություն

Բաքվում պահվող հայ գերիները գրեթե զրկված են արտաքին աշխարհի հետ կապից

Բաքվում պահվող հայ գերիները գրեթե ամբողջությամբ զրկված են արտաքին աշխարհի հետ անմիջական կապից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։


Նրա խոսքով՝ գերիները հնարավորություն չունեն հանդիպելու ընտանիքի անդամներին, հյուպատոսական ներկայացուցիչներին, անկախ բժիշկներին, փաստաբաններին կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։


Սահակյանը նշել է, որ նրանց համար արտաքին աշխարհի հետ կապի հիմնական, իսկ որոշ դեպքերում՝ փաստացի միակ միջոցը հեռախոսազրույցներն են։ Սակայն նույնիսկ այդ հնարավորությունը բոլորի համար նույնը չէ․ երեք գերիներ կարողանում են զանգահարել մոտ 40 օրը մեկ, իսկ մյուսներին թույլատրվում է շաբաթական մեկ զանգ։


Իրավապաշտպանի խոսքով՝ հեռախոսազրույցները վերահսկվում են, իսկ դրանց շարունակությունը կարող է կախված լինել խոսակցության բովանդակությունից։ Որոշ դեպքերում զանգերը կարող են հարկադրաբար ընդհատվել։


Սահմանափակումներ կան նաև նամակագրության և տեսակցությունների հարցում։ Սահակյանը հիշեցրել է, որ դատապարտյալները պետք է հնարավորություն ունենան օգտվելու նամակագրությունից, ինչպես նաև կարճատև և երկարատև տեսակցություններից, սակայն այդ իրավունքները պատշաճ կերպով չեն ապահովվում։


Բացի այդ, խնդիրներ կան նաև զբոսանքի իրավունքի իրացման հետ կապված։


Առանձին մտահոգություն է գերիների առողջական վիճակն ու բուժօգնության հասանելիությունը։ Սահակյանի տեղեկություններով՝ կան բողոքներ անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության վերաբերյալ։ Որոշ ժամերից հետո բանտերում բուժանձնակազմ չի լինում, ինչի պատճառով անհետաձգելի բուժօգնություն ստանալու հնարավորությունները սահմանափակվում են։


Նրա խոսքով՝ ծայրահեղ իրավիճակներում կարող են տրամադրվել միայն ախտանշանները ժամանակավորապես մեղմող դեղամիջոցներ, մինչդեռ բավարար միջոցներ չեն ձեռնարկվում առողջական խնդիրների խորացումը կամ առկա հիվանդությունների վատթարացումը կանխելու համար։


Սահակյանի տեղեկություններով՝ Բաքվի բանտերում պահվող հայերի նկատմամբ ընդհանուր առմամբ տարբերակված մոտեցում չկա, և նրանցից որևէ մեկը արտոնյալ պայմաններում չի պահվում։ Միաժամանակ, առանձին դեպքերում արձանագրվել են կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժիչ գործողություններ։


Իրավապաշտպանի գնահատմամբ՝ հայ գերիները գտնվում են նաև ծանր հոգեբանական վիճակում։ Նրա խոսքով՝ նրանց պահման պայմանները չեն համապատասխանում մարդկային արժանապատվության և մարդասիրական վերաբերմունքի սկզբունքներին։

Աշխարհահռչակ ֆրանսիացի պարուսույց Մուրադ Մերզուկիի «ՖՈԼԻԱ»-ն կներկայացվի Երևանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
Հայաստանը փորձադաշտ չէ. Փաշինյանը՝ չփորձարկված տեխնոլոգիաներով նոր ԱԷԿ-ի կառուցման մասին