4.09.2026
Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի որոնումները շարունակվում են
prev Նախորդ նորություն

Ի՞նչ են սովորում ադրբեջանցի դպրոցականները ...

Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն վտանգավոր հեքիաթներ այն մասին, որ հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է», իբր իրենք էդ հողի հետ կապված «իրավունքներ» ունեն։


Ադրբեջանի քաղաքային համայնքների ազգային ասոցիացիայի և Նարիմանովի քաղաքապետարանի նախագահ, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի տնօրենների խորհրդի անդամ, համայնքի Նարիմանովի կազմակերպության նախագահ Թամրազ Թաղիևը այս երեխաներին ուղղված իր խոսքում ընդգծել է, որ Իլհամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է...» գաղափարը համայնքի գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է։


Այս նյութը երեկ իր կայքում տեղադրել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նյութում նշված է, որ այս քննարկման համար հյուրընկալվել է 70 աշակերտ։


Սա պետական քաղաքականություն է, որը փաստում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, Ադրբեջանի մեծ հաշվով իր սերունդը պատրաստում է ապագա պատերազմի։


Սա ցավալի է, բայց ազդակ է, որը չի կարելի անտեսել։ Դրա համար եմ ասում՝ ես չեմ ուզում, որ մեր այսօրվա անգործության գինը վճարեն մեր սերունդները․․․


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան


 

Եթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
03.09.2026
Հայաստանը փորձադաշտ չէ. Փաշինյանը՝ չփորձարկված տեխնոլոգիաներով նոր ԱԷԿ-ի կառուցման մասին