20.10.2026
Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել
prev Նախորդ նորություն

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով

Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը։


«Ցավոք կրկին ականատես եղանք, որ Հայաստանում իրավունքի գերակայությունը տեղ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Էմին Խաչատրյանը։


Քննիչների ներկայացրած փաստարկները կանխատեսական դատողություններ են, ծանրակշիռ չեն, իսկ դատարան ներկայացված գործի նյութերից որևէ հանգամանք չի հաստատվում, որ Ծառուկյանը, մնալով ազատության մեջ, կարող է խանգարել գործի քննությանը, դրանք, ըստ պաշտպանի, մերկապարանոց հայտարարություններ են։ Խաչատրյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին առհասարակ կալանքի տակ պահելու ոչ մի հիմք չկա։ Որոշման դեմ բողոք կներկայացվի։


 


 

Լուսանկարը` Հայոց պատմության ակումբ / Armenian history club
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Yerevan today
19.10.2026
Փակ սահմանի առևտուրը. Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23,4 մլն դոլարի ապրանք