4.09.2026
Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում
prev Նախորդ նորություն

Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը հրավիրված էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը։


Հանձնաժողովի նախագահը հանդիպման սկզբում ներկայացրել է Yandex Go-ի հետ վարորդների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով իրականացված մի շարք աշխատանքներ։


Մասնավորապես, կարգավորվել են գնագոյացման հարցերը, սահմանափակվել է բազային գնից երեք անգամ աճը։ Եռամսյակային կտրվածքով այն չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, իսկ երկու անգամից հետո ավելացող հատվածի մասով Yandex հարթակը միջնորդավճար չի գանձում՝ ամբողջ գումարը թողնելով վարորդին և տաքսոպարկին։


Սահմանվել են նաև թույլատրելի մեքենաների արտադրության հստակ ժամկետներ։ «Ստարտ» կատեգորիայի համար մեքենայի արտադրության տարեթվից սահմանվել է առնվազն 10 տարի, իսկ ավելի բարձր կատեգորիաների համար՝ 4 տարի երաշխավորված ժամկետ։


Մայրաքաղաքի 36 խաչմերուկներում, որտեղ կայանումն արգելվում է, հարթակը թույլ չի տալիս պատվեր կատարել։ Այն դեպքում, երբ կայանումն արգելվում է ավելի քան մեկ րոպե, սպառողին ցուցադրվում է համապատասխան տեղեկատվություն։


«Բիզնես» կատեգորիայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» կոճակը, որը կանխում է ուղևորի և վարորդի միջև թյուրիմացությունների և, հետևաբար, ցածր գնահատականների առաջացման ռիսկը։ Գաղտնի գնորդի միջոցով իրականացված ստուգումների ընթացքում դուռը չբացելու հանգամանքը հանվել է գնահատման չափանիշներից։


Գործարկվել է նաև լոուքոստեր ծառայությունը։ Ներկայում կատարվում են տեխնիկական շտկումներ և հարթակի աշխատանքի մոնիթորինգ։


Yandex + բաժանորդագրությունն ամբողջությամբ իրականացվում է ընկերության կողմից։ Վարորդները հետվճար են ստանում երթերի իրականացումից հետո։


Բացի այդ, մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել Հաբի ձևավորման աշխատանքները՝ ստեղծելով Yandex-ի հետ ուղիղ աշխատելու հնարավորություն։ Քննարկվում է նաև 5000 դրամը գերազանցող պատվերների դեպքում միջնորդավճարի գանձման հարցը։


Հանդիպմանը ներկա վարորդները ներկայացրել են իրենց դիտարկումները առանձին հարցերի վերաբերյալ։


Գեղամ Գևորգյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է խախտումներ արձանագրելու դեպքում փաստերը ներկայացնել հանձնաժողով։


 


 

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով
Հաջորդ նորություն next
 Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
04.09.2026
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին