ԱԺ ՛՛Հայաստան՚՚ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է. ՙՙՀայաստանի Հանրապետությունը լուծարելու գործընթացին մասնակցելու «փրկագին» է սահմանվում 24 միլիոն դրամը: Թոշակառուներն այդ ամենի դիմաց կստանան 1.900-ից մինչև 3.000 դրամի «փոխհատուցում»: Տան գներն այդ ընթացքում կշարունակեն աճել, քանզի «հեղափոխական» իշխանությունները կապիտալի նախնական կուտակումն ավարտել են ու մտել անշարժ գույքի շուկա՚՚,- գրել է պատգամավորը: