26.11.2024
Բաքուն ցանկանում է «էրմանիստան» ռեզերվացիայի ստեղծում
prev Նախորդ նորություն

Ավինյանի հարցը դեռ փակված չէ. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում, ինչի մասին մենք նախորդիվ գրել ենք։ Դատարան ներկայացրած դիմումով ընդդիմադիրները պահանջում են երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին համապատասխան, հակառակ պարագայում Ավինյանի ընդունած որոշումները առոչինչ են։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, մասնավորապես, վարչական դատարան էր դիմել, սակայն դատարանը հայցը վարույթ չէր ընդունել: Այդ որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։ Օրերս Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Վարչական դատարանը պետք է վարույթ ընդունի ներկայացված հայցը։ Եթե դատարանն արդարացի որոշում կայացնի, ապա Տիգրան Ավինյանի՝ մինչեւ այս պահը ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ կարմիր գծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, կչեղարկվեն։


«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, կողմնորոշվել է Արմավիրի նոր մարզպետի հարցում եւ այդ պաշտոնում կնշանակի իր սանիկ Դավիթ Խուդաթյանին, ով Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է։ Համենայնդեպս, երեկ Խուդաթյանի աշխատակազմում՝ Արմավիր խոշորացված համայնքում, արդեն վերջինիս փոխարինողի հարցն է քննարկվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ համայնքի ավագանին Խուդաթյանի փոխարեն ղեկավար կընտրի նրա առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին։ Հիշեցնենք, որ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնազրկվեց անցած շաբաթ, Փաշինյանի՝ մարզ կատարած այցից եւ մարզում վերանորոգված դպրոցի սանհանգույցի անորակ «դուշի» բացահայտումից հետո։


«Հրապարակ» թերթը գրում է. «Կախիչ» օպերացիային «զոհ» դարձած Արմեն Ղուլարյանի պաշտոնի համար բուռն պայքար է ընթանում ներիշխանական ֆիգուրների միջեւ։ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնը մեկ շաբաթ է` թափուր է, իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ուզում իր «մարդուն» նշանակել, քանի որ կոմիտեի գործունեությունը հաճախ խաչվում է քաղաքապետարանի մի շարք պատկան վարչությունների գործունեության հետ, ընդ որում՝ եկամտաբեր վարչությունների։ Իսկ թե ով է նրա թեկնածուն, մեր աղբյուրները չեն հայտնում։ Մյուս կողմից՝ այս պաշտոնի համալրման հարցն իր ձեռքից չի ուզում բաց թողնել վարչապետի աշխատակազմը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի։ Իսկ Ղուլարյանն այն մարդն էր, որը բավարարում էր բոլոր կողմերի ակնկալիքները եւ ենթարկվում էր բոլորին։ Կառավարությունում խոսում են, որ թերեւս սա է պատճառը, որ Փաշինյանը հրաժեշտ տվեց իր համերկրացուն, որն իրականում ավելի փոքր պատասխանատվություն էր կրում դպրոցաշինական աշխատանքներում հայտնաբերված թերացումների համար, քան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մարզպետները եւ ԿԳՄՍ նախարարը։ Բանն այն է, որ շինարարական աշխատանքների 2021-2026 թթ․ ծրագրի պատասխանատու եւ համակարգող է նշանակված Տիգրան Խաչատրյանը։ Այդ ծրագրով  կառավարությունը նախատեսում է մինչեւ 2026թ. կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ ու նախակրթարան։ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ առայժմ միայն նկատողություն է եղել, ասում են՝ Փաշինյանը նաեւ կոշտ զրույց է ունեցել փոխվարչապետի հետ։


«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին ավարտել է իր աշխատանքները, սակայն հանձնաժողովի զեկույցը, ըստ մեր աղբյուրների, ծավալով պայմանավորված, խորհրդարան կներկայացվի թերեւս գարնան վերջերին, եւ, ինչպես ապրիլյան պատերազմի զեկույցի, այս դեպքում էլ որոշում կընդունեն քննարկել փակ ռեժիմում։ Հիշեցնենք․ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցին կցվում են փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր: Քննիչ հանձնաժողովը պատրաստի ամբողջական զեկույցը ներկայացնում է ԱԺ նախագահին: Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով. փակ մասին կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ իշխանական օղակը սեղմվում է: Նա, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր մտերմությունը ամենուր չարաշահելով՝ դիրքերը օրեցօր ամրացրել է, սկսել է հարվածներ ստանալ հենց թիմի ներսից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է անջատել Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ»-ի հեռուստաեթերը:
Պատճառը Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության կուտակած պարտքերն են: Այսինքն՝ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: Եւ, ահա, ԲՏԱ նոր նախարար Մխիթար Հայրապետյանն իր գործունեության առաջին օրերին նկատել է, որ մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում՝ ԱԺ նախագահի կնոջ կողմից ղեկավարվող, պարտքեր են կուտակել, եւ նախաձեռնել է նրանց եթերազրկումը:


«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ մեկնաբանությունների համար կապվեց ԱԺ նախագահի տիկնոջ՝ մեր գործընկեր Մարիամ Մարգարյանի հետ: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարի ուշացումն է եղել պատճառը, պարտք է կուտակվել, եւ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է հեռուստաեթերի ժամանակավոր անջատումներ մինչ պարտքի ամբողջական մարումը: «Սանկցիան կիրառվել է ոչ միայն մեր նկատմամբ: Գրեթե բոլոր հեռուստաընկերությունները նման խնդիր ունեցել են, մի մասն արդեն պարտքը մարել է, մյուսներն առայժմ ընթացքի մեջ են: «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունն այս ամիս փոխանցել է ամսական վճարը, առաջիկայում նաեւ կմարի կուտակված պարտքն ամբողջությամբ»: Մարգարյանը դժվարացավ պարտքի չափ նշել, բայց հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:


Հիշեցնենք, որ այս հեռուստաալիքը բացվել է Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի կողմից, որը երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում: Նա դատարանի կողմից սնանկ ճանաչված անձ է, բայց միաժամանակ խոշոր բիզնես նախագծերի մեջ է ներգրավվել: Ու անհասկանալի է, թե մոտ 20 հազար ԱՄՆ դոլարի համար դատարանի վճռով սնանկ ճանաչված Էդգար Ավագյանը ինչպես է հոգում հեռուստաընկերության եւ այլ ծախսերը, եթե չկան սեւ գումարներ, եւ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որեւէ պաշտոնական առնչություն չունի այս պատմությունների հետ: Հարցեր են, որոնց պատասխանների հետքերով դեռ կգնանք: Ամեն դեպքում, ուշագրավ է, որ ԲՏԱ նախարարությունը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի տիկնոջ նկատմամբ: Հաջորդիվ կանդրադառնանք մյուս հեռուստաընկերություններին առնչվող դեպքերին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկացրել էր, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող Eighty Eigth (նախկին «Գոլդեն փելես») հյուրանոցաին համալիրի պաշտոնական բացման արարողությունը սպասվում է դեկտեմբերի վերջին: Տեղեկացրել էինք նաև, որ սպասվում է ճոխ միջոցառում՝ արտերկրից և Հայաստանից բավական ներկայացուցչական հյուրերի մասնակցությամբ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մեր նախնական տեղեկությունները փաստացի հաստատվել են, «դեռ մի բան էլ ավելի». թե՛ բացման արարողությանը, թե՛ Ամանորի տոնական շոուին հյուրանոցային համալիրն ամբողջությամբ լեփ-լեցուն է եղել, կամ, ինչպես մասնակիցներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, «տեղ ու դադար չի եղել», իսկ բուն միջոցառումների բոլոր տեղերն ամրագրված են եղել նախապես: Թերթի տեղեկություններով, Ամանորը Eighty Eigth-ում անցկացնել ցանկացողներից շատերին ստիպված են եղել մերժել. բանն այն է, որ տեղեր ամրագրել ցանկացողների թիվը շատ մեծ է եղել, սակայն բոլոր տեղերը վաղուց զբաղված են եղել:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը և Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից: Նարեկ Նալբանդյանը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պետության նվերը «փակովի» տարբերակով գնած «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու, թե ինչու է մարդկանց շահագործում: «Կխնդրեմ ձեր օրաթերթից ինձ վապշե չզանգեք»,- ագրեսիվ տոնով բղավեց նորահայտ գործարարը:


Երբ փորձեցինք պարզաբանել, թե որն է ագրեսիայի պատճառը, հստակ հարցադրում է եղել, Նարեկ Նալբանդյանը շարունակեց ագրեսիան. «Որովհետև դուք արժանի չեք, որ ես ձեր զանգին պատասխանեմ. ինչ ուզում եք, արեք, վոբշմ»: Ստացվում է, որ պարտքերով, փակովի տարբերակով տարբեր պրոբլեմատիկ բիզնեսներ ու գույքեր ձեռք բերած, բայց պետությանը «Գոլդեն Փելիսի» գումարը չվճարած և ունեցած պարտքերը հաճախ չմարող Նարեկ Նալբանդյանը, որ մարդկանց աշխատեցնում, բայց չի վճարում, անգամ անչափահասներին է շահագործում եւ իրեն իրավունք է վերապահում ագրեսիվ վարքագիծ դրսևորել: Չնայած, վաղուց հայտնի արտահայտություն է, որ «ճշմարտությունը բարձրաձայնողին չեն ընդունում»: Ոչինչ, կդիմանանք և կշարունակենք բացահայտումները»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Տարին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի «ցուցադրական ելույթներով»: Ամանորի տոներից հետո մեկնում է մարզեր, «ստուգայցեր» անցկացնում կառուցվող կամ շահագործման հանձնվելիք կրթօջախներում, քաշքշում հագուստի կախիչները, ծորակները, սանհանգույցների պատերն է տնտղում, ոլորում ցնցուղները, հեռացնում մարզպետներին, այլ պաշտոնյաների: Մի խոսքով՝ լիովին դերի մեջ է. տեսեք-տեսեք՝ Փաշինյանը խիստ ղեկավար է, բոլորին «դռի է տալիս», ձեռաց պատժում է թերացողներին և այդպես շարունակ: Իրեն ծնծղացնծումներ ապահովելու համար ցնցուղացնցել է, որ ցնցուղացնցում է: Ու որպեսզի դերակատարումն ամբողջանա, մի հատ էլ վերջում ասում է, թե բա՝ «դառնացած եմ»: Չէ, «շատ դառնացած եմ»: Իբր, տեսածից, նկատած թերություններից ու պոկվող կախիչներից դառնացել է:


Փաշինյա՛նը: Պատկերի ամբողջության համար մնում է, որ մի հատ էլ երգ միացնի. «Ծանրացե-ե-ե-լ է հոգուս քարը, դառնացեե-ե-լ է այս աշխարհը...»: Բայց վերադառնանք Փաշինյանի «դառնանալուն»: Այսի՞նքն, ոնց թե՝ «դառնացել եմ»: Սեփական ենթակաների՝ անորակ ու անպետք աշխատանքի՞ց, որ լիովին կանխատեսելի և օրինաչափ է վերից վար նման անորակ կառավարության պայմաններում: Դառնացե՞լ է: Երկիրն ու ժողովրդին կործանման տանողը դառնացել է հագուստի պոկվող մի հատ կախիչի՞ց... Այն էլ, Աստված գիտի, թե ինչու պոկվեց, ու հենց ինչու էր բազում կախիչներից այդ մեկը քաշքշում: Ո՞նց էլի: Այսինքն, երկիրը տանես աղետի, հազարավոր երիտասարդների մատնես կոտորածի ու մահվան, պետությունը խարխլես, ժողովրդին դնես ցեղասպանության անմիջական սպառնալիքի տակ, Արցախն ուրանաս ու հանձնես թշնամուն, հայությանն Արցախազրկես, արցախցիներին տնազրկես, բացարձակ «վեջդ» չլինի ու... դառնանաս հագուստի կախիչի՞ց:


Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալ յուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ: Արցախը թողնել թշնամուն, հազարամյակներ շարունակ հայկական Արցախը հայազրկել ու դառնանալ... անորակ կախիչի՞ց, կասկածելի ցնցուղի՞ց... Լավ կլիներ, որ ստուգման ենթակա հաջորդ դպրոցի հանդերձարանում «կախարդական հայելի» լիներ, որի մեջ նայելիս Փաշինյանը տեսներ իր գործած աղետները, իր հեղած դառնությունները: Գուցե այդ ժամանակ իսկապես մի քիչ դառնանար: Չէ, իր պաշտոնավարումից ու իր բերած ավերմունքից հայ մարդկանց դառնացածության աստիճանը նա չի զգա, բայց գուցե մի անգամ իր իսկական դառնացածությունը ինչ-որ բան հուշի նրան...


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը պատրաստվում է մեծ խնջույքի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հունվարի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նշել դատարանի կազմության 25-ամյակը։ Նրանք սկզբում ցանկացել են մեծ տոնակատարություն կազմակերպել, սակայն ավելի ուշ պլանները փոխվել են, ու որոշել են համեստ ցերեկույթ իրականացնել։
Ովքեր կմասնակցեն, արդյոք ողջ դատական համակարգը կհրավիրվի, թե կոնկրետ ցանկալի դատավորները պատիվ կունենան մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման առիթով կազմակերպված միջոցառմանը՝ պարզ կլինի հունվարի 12-ին։ Ի դեպ, խնջույքը կայանալու է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փետրվարի 2-ին էլ դատավորները ժողովի են հրավիրված. ՍԴ թեկնածու են ընտրելու»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի ամանորյա զարդարանքները, որոնք, ըստ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, նոր չեն, այդքան էլ այդպես չէ։ Դրանց մի մասը նոր է՝ հատուկ խորհրդանշական Արամ Խաչատրյանի 120 ամյակի համար նախագծված ծրագրերին համահունչ»։ «Ժողովուրդ» օրաթերթը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել է, թե որքան արժեն հրապարակի շատրվանների զարդարանքները, որոնք հիշեցնում են 3 ջահ։ Մեր հարցմանը ստացանք հետևյալ պատասխանը. «Հանրապետության հրապարակի շատրվանների նախագծման կոնցեպտի հիմքում կրկին ընկած է դասականն ու խաչատրյանականը։ Այստեղ տարբեր էլեմենտներով փորձել ենք հուշել այդ մասին եւ ստանալ մի ընդհանուր պատկեր, որտեղ ներգրավված են բյուրեղապակյա հսկա լուսամփոփներ, որոնց հավաքման համար օգտագործվել է ընդհանուր 440.000 բյուրեղիկ, ռոյալներ եւ նրանցից ճյուղավորվող նոտաներ՝ խաչատրյանական տարբեր ստեղծագործություններից հատվածներով։ Ձեռք բերված դեկորացիաները օգտագործվելու են նաեւ հաջորդ տարիներին։ Վերը թվարկվածների ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 79 մլն դրամ»։ Ստացվում է, որ Հանրապետության հրապարակի շատրվանների 3 ջահի ձևավորման համար հատկացվել է 79 մլն դրամ։ Կարծում ենք՝ բավականին թանկ է»: