26.11.2024
Ավինյանի հարցը դեռ փակված չէ. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել. Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․


«Եթե մտածում էիք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, մոլորված էիք: Իսկ, եթե Ադրբեջանի նախագահի հարցազրույցից հետո դեռևս այդպես եք մտածում, ապա պարզապես կտրված եք իրականությունից (մեղմ ասած): Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում:


Ի՞նչ անել.


1.Ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից


2. Վերակառուցելով հարաբերությունները դաշնակիցների հետ՝ լծվել գլուխներս գազանի երախից դուրս բերելուն և հզորանալուն


3. Ավելի ուժեղ դիրքերից բանակցել»։